Ցաբաձեի փողոցում հրդեհից տուժած քաղաքացիներին հնարավորություն կտրվի օգտվել վարձակալության վճարման արտոնյալ պայմաններից

14:06, 27.02.2018

Ցաբաձեի փողոցում հրդեհից տուժած քաղաքացիներին հնարավորություն կտրվի օգտվել վարձակալության վճարման արտոնյալ պայմաններից,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն, «Թերգի» կենտրոնի վարչության հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքերով հրդեհի պատճառները հայտնի կդառնան փորձաքննությունից հետո:

«Փորձագետները կավարտեն իրենց աշխատանքը, և երբ կպարզեն հրդեհի առաջացման պատճառը, կսկսվեն վերականգնիչ աշխատանքները: Մինչ այդ այն մարդկանց արտադրանքը, որը չի վնասվել հրդեհից կտեղափոխվի այլ վար, որպեսզի այդ մարդիկ կարողանան շարունակել իրենց աշխատանքը:

Վերանորոգիչ աշխատանքներից հետո, այստեղ աշխատողներին հնարավորություն կտրվի օգտվել վարձակալության վճարման արտոնյալ պայմաններից:

Ինչ վերաբերում է վնասին, վարչությունը պատրաստ է առանձին առանձին հանդիպել տուժած առևտրականների հետ, որից հետո կընդունվեն կոնկրետ որոշումներ»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

Ցաբաձեի փողոցում, «Թերգի» առևտրական կենտրոնում հրդեհը բռնկվել էր գիշերվա ժամը 12-ին: Տեղում մինչև այժմ աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները: Հրդեհը հաջողվել է լոկալիզացնել մի քանի ժամում:

Դեպքի վայր էին այցելել Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին:

Վերջինիս փոխանցմամբ, հրդեհը վնասել է մոտ 3000 քառակուսի մետր տարածք:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նմանատիպ