Միայն հետաքննությունը կարող է պատասխան տալ  բոլոր հարցերին, որոնք վերաբերում են հրդեհի առաջացմանը. Նինո Լոմջարիա
Միայն հետաքննությունը կարող է պատասխան տալ  բոլոր հարցերին, որոնք վերաբերում են հրդեհի առաջացմանը. Նինո Լոմջարիա

Միայն հետաքննությունը կարող է պատասխան տալ  բոլոր հարցերին, որոնք վերաբերում են հրդեհի առաջացմանը,- այս մասին ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հայտարարել է, Ցաբաձեի փողոցում «Թերգի» առևտրական կենտրոնում բռնկված հրդեհի թեման մեկնաբանելիս:

Նրա խոսքերով հարցերը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չեն դառնա նախորդ տարիներին առաջացած հրդեհների պատճառները:

«Մինչդեռ մենք չենք ունենա պատասխաններ նախորդ տարիներին տեղի ունեցած հրդեհի պատճառների մասին, բնականաբար հարցեր կլինեն, արդյոք այդ հրդեհները առաջացել են միտումնավոր: Գտնում եմ, որ միայն հետաքննությունը կարող է պատասխան տալ բոլոր հարցերին»,-ասել է Լոմջարիան:

Ցաբաձեի փողոցում, «Թերգի» առևտրական կենտրոնում հրդեհը բռնկվել էր գիշերվա ժամը 12-ին: Տեղում մինչև այժմ աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները: Հրդեհը հաջողվել է լոկալիզացնել մի քանի ժամում:

Դեպքի վայր էին այցելել Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին:

Վերջինիս փոխանցմամբ, հրդեհը վնասել է մոտ 3000 քառակուսի մետր տարածք:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: