Բժշկի խոսքով, հավանաբար, Իլիա Երկրորդը վաղը կկարողանա ներկա գտնվել պատարագին
Առողջական վիճակի պատճառով, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Սուրբ Նինոյի օրվա հիշատակման օրվա կապակցությամբ չի կարողացել ներկա գտնվել տոնական պատարագին:
Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի տեղեկությամբ, Իլիա Երկրորդը մրսել է և հետագա բարդություններից խուսափելու համար, բժիշկները կայացրել են նման որոշում:
Բժշկի խոսքով, հավանաբար, նա վաղը կկարողանա մատուցել կիրակնօրյա պատարագ և հավատացյալներին դիմել ավանդական քարոզով: