Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ազատ է:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՝ պետական անվտանգության ծառայությունում:
Վաժա Գափրինդաշվիլին մեկ ամսից ավել է գտնվում էր բռնազավթիչ ռեժիմի անօրեն գերիության մեջ: Բժշկին ձերբակալել էին նոյեմբերի 9-ին: Բռնազավթիչները նրան մեղադրել են այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեջ, սակայն Վաժա Գափրինդաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել: Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը դեկտեմբերի 20-ին նրան դատապարտել էր մեկ տարի 9 ամիս ազատազրկման: