Բունդեսթագի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության վրա պետք է հայտարարվի մորատորիում:
Այս մասին Նորբերտ Ռոտգենը հայտարարել է գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, մորատորիումն անհրաժեշտ է, որպեսզի այս հարցով տեղի ունենան բանակցություններ՝ Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
«Այս բանակցությունները պետք է վերացնեն արևմուտքի մտահոգությունները գազատարի վերաբերյալ, որը Ռուսաստանը կարող է օգտագործել որպես աշխարհաքաղաքական զենք Արևելյան Եվրոպայի երկրների դեմ», – հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը:
Ըստ նրա, բանակցությունների արդյունքում պետք է ձեռք բերել միջազգային համաձայնություն, որով Ռուսաստանը պարտավորվելու է էներգետիկ ռեսուրսները չօգտագործել որպես քաղաքական գործիք: