Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 150 մարդ, այստեղից վարակը հաստատվել է 16 անձի մոտ:
Ներկայումս Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժվում է 61 կովիդ վարակակիր, որից 11-ի վիճակը ծանր է:
Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 656 դեպք: Այստեղից ապաքինվել է 186 պացիենտ, մահացել է վեց մարդ: