Բռնազավթիչ ռեժիմը կրկին  փակել  է  Էնգուրիի կամուրջը
Բռնազավթիչ ռեժիմը կրկին փակել է Էնգուրիի կամուրջը

Էնգուրիի  կամուրջը, որը Աբխազիայի  բռնազավթիչ ռեժիմի որոշմամբ բաց էր հունիսի 22֊ից, այսօր կրկին փակվել է։

Բռնազավթված տարածաշրջանի մամուլի հաղորդմամբ, այսպես  կոչված  սահմանը հատել  է  794 քաղաքացի։

Էնգուրիի կամրջով բռնազավթված Աբխազիա վերադառնալ կարողացան միայն այսպես  կոչված  աբխազական անձը հաստատող վկայական և ժամանակավոր կեցության իրավունք ունեցող անձինք։

Բռնազավթված Աբխազիայից Սամեգրելոյի ուղղությամբ  տեղաշարժն արգելված էր։