Էնգուրիի կամուրջը, որը Աբխազիայի բռնազավթիչ ռեժիմի որոշմամբ բաց էր հունիսի 22֊ից, այսօր կրկին փակվել է։
Բռնազավթված տարածաշրջանի մամուլի հաղորդմամբ, այսպես կոչված սահմանը հատել է 794 քաղաքացի։
Էնգուրիի կամրջով բռնազավթված Աբխազիա վերադառնալ կարողացան միայն այսպես կոչված աբխազական անձը հաստատող վկայական և ժամանակավոր կեցության իրավունք ունեցող անձինք։
Բռնազավթված Աբխազիայից Սամեգրելոյի ուղղությամբ տեղաշարժն արգելված էր։