Բորիս Պիստորիուսը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքը ցույց է տալիս Դոնալդ Թրամփի հուսահատությունը և ներքին քաղաքական ճնշման արդյունք է
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին շրջադարձը Ռուսաստանի նկատմամբ ներքին քաղաքական ուժգին ճնշման արդյունք է, և Մոսկվայի հետ դիզելային վառելիքի գործարքը ցույց է տալիս Թրամփի հուսահատությունը:
Ինչպես Պիստորիուսը հայտարարել է Բեռլինում գործատուների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, Թրամփն ամեն գնով փորձում է հաղթանակ տանել միջանկյալ ընտրություններում:
«Պատմությունը ցույց է տալիս, որ երբ առաջնորդները հայտնվում են ներքին ճնշման տակ, ելքը փնտրում են արտաքին քաղաքականության մեջ, սակայն Թրամփի քայլը հակառակ արդյունքն է ունենալու»,- նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Ի գիտություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ համաձայնության է եկել Միացյալ Նահանգների ու համաշխարհային շուկաների համար ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ: