Իրակլի Կոբախիձեն հանդիպել է եկեղեցական պատվիրակությունների ներկայացուցիչներին

19:08, 13.10.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է եկեղեցական պատվիրակությունների ներկայացուցիչներին, որոնք Վրաստանում գտնվում են Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջազգային սիմպոզիումի շրջանակներում:

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել եկեղեցական պատվիրակությունների ղեկավարներին Վրաստան կատարած այցի համար և ընդգծել սիմպոզիումին նրանց մասնակցության կարևորությունը:

«Ուշադրություն է հրավիրվել երկրում հոգևոր արժեքների պահպանման և ամրապնդման գործում Վրաց եկեղեցու առանձնահատուկ դերի վրա: Այս համատեքստում հատուկ ընդգծմամբ նշվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի բազմամյա վաստակը:

Հանդիպմանը ներկա է եղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիչվինթայի ու Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երկրորդը»,- նշված է տեղեկատվության մեջ:

Նմանատիպ