Ալբանիայի մայրաքաղաքում ուսանողները ակցիա են անցկացնում, ոստիկանությունը բախման ընթացքում ակցիայի մասնակիցների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրնետ է կիրառել

21:11, 13.10.2026
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուսանողները ակցիա են անցկացնում։ Ոստիկանությունը ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ և ջրնետ է կիրառել։ Ձերբակալվել է մի քանի ցուցարար։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերսը»։
Ուսանողների խոսքով՝ բողոքի ակցիան վերաբերում է համալսարաններում տիրող պայմաններին և բարձրագույն կրթության ծախսերին։ Ուսանողները պահանջում են ֆինանսական աջակցություն և ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Ակցիայի մասնակիցները Ալբանիայի կրթության նախարարության ուղղությամբ աղյուսներ և բետոնե բլոկներ էին նետում։
«Ալբանիային այն, ինչ անհրաժեշտ է, հեղափոխությունն է, փոփոխությունը, համակարգի ամբողջական տապալումը, քանի որ այսպես շարունակվել չի կարող», — հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիային արձագանքել է Ալբանիայի փոխվարչապետը։ Նրա խոսքով՝ բռնությունը ելք չի եղել, չէ և երբեք չի լինի։

Նմանատիպ