Բորիս Ջոնսոնը և Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանի հարցը
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանի հարցը: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «BBC» – ն:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվեցին աշխատել G7-ի մյուս անդամների հետ՝ ուղեցույց մշակելու համար, թե ինչ հարաբերություն ունենալ Աֆղանստանի ցանկացած նոր կառավարության հետ:
Ինչպես հայտնում է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը, Բորիս Ջոնսոնը շեշտել է, որ Թալիբանի ցանկացած ճանաչում կամ ներգրավում պետք է հիմնված լինի պայմանների վրա, որպեսզի մարդու իրավունքները հարգվեն և ապահովեն անվտանգ ելք նրանց համար, ովքեր ցանկանում են լքել երկիրը: