Բոլորն իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու ցույցերի միջոցով, հաշվի առնելով դա, այն ինչ տեղի է ունենում նորմալ է. Իրակլի Ղարիբաշվիլի
Բոլորն իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու ցույցերի միջոցով, հաշվի առնելով դա, այն ինչ տեղի է ունենում նորմալ է. Իրակլի Ղարիբաշվիլի

Յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատության իրավունք, ներառյալ հանրահավաքների միջոցով բողոքելու իրավունք, – այս մասին Թբիլիսիում, «Նամախվան ՀԷԿ»-ի դեմ բողոքի ցույցի կապակցությամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մեր երկրում, 2012 թվականից ի վեր, կա լիակատար ազատություն և ժողովրդավարություն: Իրական, իսկսկան ժողովրդավարություն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ բողոքելու իրավունք, այդ թվում հանրահավաքների միջոցով:

Հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում, ինձ համար բացարձակ նորմալ է», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Թբիլիսիում, Առաջին Հանրապետության հրապարակում ընթանում է «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքի ցույցը:

Հանրահավաքի ընթացքը հնարավոր է դիտել Վրաստանի առաջին ալիքի կայքում: