Բոլոր երկրներում ավելանում է հիվանդության թիվը, սակայն նկատվում է այսպես ասած դանդաղ աճի դինամիկա. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ ամեն ինչ արվում է այն գլխավոր նպատակի համար, որ երկիրը համաճարակից դուրս գա նվազագույն վնասով: Այս մասին նա հայտարարել է առցանց մամլո ասուլիսի ժամանակ:
«Այսօրվա տվյալներով, ամբողջ աշխարհում, չնայած նրան, որ ավելանում է հիվանդության թիվը, միևնույն է նկատելի է այսպես ասած դանդաղելու դինամիկան: Գլխավոր թվերը հետևյալն են՝ 210 երկրում կա լաբորատոր հաստատված 4 256 000 դեպք, որից ապաքինվել է մեկ երրորդը և, ցավոք, մահացել՝ 287 հազարը, այսինքն՝ 6,7%:
Վարակի տարածման ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում, երկրորդ տեղում է գտնվում Իսպանիան, որին հաջորդում է Ռուսաստանը, ինչը մեզ համար մտահոգիչ է, քանի որ մեր հարևանն է: Բացի այդ կարևոր է մեր տարածաշրջանը. աճ է նկատվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում և նաև այն երկրներում, որոնց հետ ունենք ավանդական, գործնական, մշակութային հարաբերություններ: Ի նկատի ունեմ Բելառուսին, Ուկրաինային, Ղրղզստանին և այլն», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: