Բոլոր դպրոցները, որտեղ վաղվանից ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում, պատրաստ են պաշտպանել սանիտարա-հիգիենիկ նորմերը. Էկատերինե Դգեբուաձե
Բոլոր դպրոցները, որտեղ վաղվանից ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում, պատրաստ են պաշտպանել սանիտարա-հիգիենիկ նորմերը. Էկատերինե Դգեբուաձե

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ, Էկատերինե Դգեբուաձեի հայտարարությամբ, կրթության նախարարությունը կատարել է առողջապահության նախարարի հրամանով սահմանված բոլոր հանձնարարականները: Նրա խոսքով, բոլոր դպրոցները, որտեղ վաղվանից ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում, պատրաստ են պաշտպանել սանիտարա-հիգիենիկ նորմերը:

Միևնույն ժամանակ, Էկատերինե Դգեբուաձեն ասում է, որ ծնողները հնարավորություն ունեն ընտրություն կատարել հեռավար ուսուցման և դասասենյակներում մասնակցության միջև:

«Վաղը ՝ փետրվարի 1-ին, ուսումնական գործընթացը կվերսկսվի դասասենյակներում, բացառությամբ երեք քաղաքների ՝ Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի: Այսօր կարող ենք ասել, որ կրթության նախարարությունը կատարել է առողջապահության նախարարի հրամանով սահմանված բոլոր հանձնարարականները: Այսօր բոլոր դպրոցները պատրաստ են պահպանել հիգիենիկ-սանիտարական նորմերը և հոգ տանել մեր աշակերտների առողջության և կրթության մասին:

Բացի այդ, կարևոր է, որ մենք ծնողներին տարբեր ծառայություններ առաջարկենք: Ծնողը ընտրության իրավունք ունի, թողնել երեխային հեռավար ուսուցման ձևաչափում, կամ ուսումը շարունակի դասասենյակում: Այն դեպքում, եթե աշակերտը ուսումը շարունակելու է հեռակա ձևաչափով, ծնողը պետք է այսօր դիմում ներկայացնի դպրոց և դպրոցը համապատասխան ծառայություններ կմատուցի աշակերտին:

Կարող եմ ասել, որ կան նաև տարբերվող մոտեցումներ: Այսօր դպրոցներն ունեն լիակատար ազատություն,  կազմակերպելու իրենց ուսումնական գործընթացը: Այստեղ խոսքը վերաբերում է նրան, թե որ ժամին է սկսվելու ուսումնական գործընթացը, որքան կտևի դասաժամը, ինչպես նաև ինչպես կկազմակերպվեն ընդմիջումները: Հնարավոր է նաև, որ շաբաթ օրը օգտագործվի ուսումնական գործընթացի համար:

Կրթության նախարարությունն աշխատել է բոլոր ուղղություններով, որպեսզի պաշտպանի աշակերտների առողջությունը և կրթության իրավունքը: Դրա համար ներդրել է առավելագույն ռեսուրսներ: Մենք կարող ենք ծնողներին ասել, որ իրենց երեխաները պաշտպանված կլինեն դպրոցներում և թող չվախենան, որ սահմանված նորմերը չեն պահպանվի»,- հայտարարել է Էկատերինե Գդեբուաձեն:

Լրագրողի այն հարցին, թե ինչ հանձնարարականների պաշտպանությամբ են աշխատելու դպրոցները, Դգեբուաձեն ասել է, որ այս կապակցությամբ երկու ուղղություն է սահմանվել:

«Սրանք երկու տարբեր ուղղություններ են: Եթե ​​մենք խոսում ենք ուսուցիչների թեստավորման մասին, այս դեպքում դա պարտադիր փորձարկում է, որտեղ պարտադիր պետք է փորձարկվի դպրոցների աշխատողների առնվազն 20 տոկոսը: Այստեղ մենք խոսում ենք ինչպես ուսուցիչների, այնպես էլ վարչակազմի աշխատակիցների մասին: Նրանցից յուրաքանչյուրը կապ ունի աշակերտի հետ և բոլորը պետք է ստուգվեն: Այս գործընթացը ընթացքի մեջ է և թեստերի վերաբերյալ վիճակագրական տվյալները արդեն համապատասխան գերատեսչություններում է:

Ինչ վերաբերում է աշակերտներին, ապա այս կապակցությամբ կա արձանագրություն: Դպրոց մուտք գործելիս բոլոր աշակերտները անցնելու են ջերմասքրինինգ և ջերմության դեպքում կա որոշակի արձանագրություն, թե ինչպես է դպրոցը գործելու: Բոլոր տեղեկությունները, թե դպրոցի ղեկավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու, ներկայացված է գրավոր կերպով: Դպրոցները հագեցած են զգալի ռեսուրսներով`հիգիենայի և սանիտարական ուղղությամբ: Նրանք պարտավոր են վերահսկել դպրոցում աշակերտների տեղաշարժը, միջոցներ ձեռնարկել հիգիենայի ուղղությամբ»,- հայտարարել է Դգեբուաձեն:

Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Դգեբուաձեն, եթե դրականության տոկոսային ցուցանիշը կիջնի որոշակի նշանի, համակարգող խորհուրդը կքննարկի մեծ քաղաքներում ուսումնական գործընթացը վերսկսելու հարցը:

«Եթե նայենք վիճակագրությանը, ապա այն ամեն օր բարելավվում է, և մեր ակնկալիքն այն է, որ եթե տոկոսը որոշակի մակարդակից իջնի, այս դեպքում համակարգող խորհուրդը կքննարկի մեծ քաղաքներում ուսումնական գործընթացի վերսկսման հարցը», – հայտարարել է Էկատերինե Դգեբուաձեն: