Բոլնիսիի Մուշավանի գյուղում  կորոնավիրուս է  հաստատվել ևս մեկ անձի մոտ
Բոլնիսիի Մուշավանի գյուղում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ անձի մոտ

Բոլնիսիի Մուշավանի գյուղում  կորոնավիրուս է  հաստատվել ևս մեկ անձի մոտ, իսկ վեց անձի թեստերի պատասխանները բացասական է:

Մառնեուլիում կորոնավիրուս ախտորոշված պացիենտը, բուժվել է «Ավերսի» կլինիկայում, որտեղ վերցվել է կենսաբանական նմուշ և ուղարկվել լաբորատորիա:

Ըստ Հանրային  առողջապահության  Բոլնիսիի կենտրոնի ղեկավարի, նոր հաստատված դեպքը Բոլնիսի քաղաքապետարանի Մուշավան գյուղից է, որտեղ գրանցված է  28 դեպք և ապրիլի 25-ից գյուղում գործում է խիստ կարանտինային ռեժիմ:

Այսօրվա դրությամբ Բոլնիսիում կորոնավիրուսով պայմանավորված  դեպքերի թիվը հասել է մինչև 121-ի: Վերջիններից  25-ը ապաքինվել է, երեքը՝ մահացել:

Ինչ վերաբերում է Բոլնիսից լաբորատորիա ուղարկված վեց անձի նմուշներին, ապա  նրանց պատասխանները բացասական էին: Նրանցից երկուսը հիվանդ էին տենդով, մեկը ինքնամեկուսացված էր, մեկը ՝ ամբուլատոր, իսկ երկուսը՝ թիրախային խմբում: