Բոլնիսի երկու գյուղում, որտեղ 15 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, բնակչության հետազոտումը կրկին կշարունակվի. Ամիրան Գամղրելիձե
Բոլնիսի երկու գյուղում, որտեղ 15 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, բնակչության հետազոտումը կրկին կշարունակվի. Ամիրան Գամղրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվել Բոլնիսի շրջանի երկու գյուղում և նշված գյուղերում դեռ շարունակվում են աշխատանքները:

Նրա խոսքով, Բոլնիսիի երկու գյուղի միայն մի մասն է հետազոտված և կշարունակվի թեստավորումը:

Բոլնիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, կորոնավիրուսի 86 փորձանմուշից 15-ը դրական է: Նշված անձինք Բոլնիսիի երկու գյուղի բնակիչներ են: