Առաջին ալիքի հեռուստադիտողն ուղիղ եթերում հետևում էր «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության 76-րդ արարողությանը, որի հաղթողներն արդեն հայտնի են:
Լավագույն գեղարվեստական ֆիլմ է դարձել «Բոհեմյան ռապսոդիա» (Bohemian Rhapsody) դրաման:
Նույն ֆիլմի գլխավոր դերակատար Ռեմի Մալեկն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի՝ գեղարվեստական ֆիլմում-դրամայում տղամարդու լավագույն դերի համար:
Գեղարվեստական ֆիլմում-դրամայում կնոջ դերի լավագույն կատարման համար »Ոսկե գլոբուս» է ստացել Գլեն Քլոուզը (The Wife):
«Ոսկե գլուբուսի» 76-րդ արարողության հաղորդավարներն էին Սանդրա Օ-ն և Էնդի Սմաբերգը:
«Ոսեկ գլոբուսի» մրցանակաբաշխության արարողությունն Առաջին ալիքը լուսաբանել է ուղիղ եթերով: