Բնակչության առաջնահերթ խմբերին կառաջարկենք այն արտոնագրված պատվաստանյութը, որոնք ձեռնհաս կլինեն. Մայա Ցքիտիշվիլի
Վրաստանը հնարավորություն ունի ստանալու այն բոլոր պատվաստանյութերը, որոնք ներկայումս առկա են շուկայում, – այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Մայա Ցքիտիշվիլին:
Նրա խոսքով, ի տարբերություն մեր զարգացման մակարդակի շատ երկրների, Վրաստանն ունի ռեսուրսներ և տեխնիկական կարողություն, տարբեր ջերմաստիճանային ռեժիմների բավարարմամբ, սկսել պատվաստման գործընթացը:
«Պատվաստանյութերի ընտրության գործընթացում, առաջին հերթին, մենք հաշվի կառնենք միջազգային արտոնագրությունը և դրանից հետո պատրաստ ենք գնել: Կապ չունի թե որ երկրի կամ արտադրողի պատվաստանյութի մասին է խոսքը: Քանի որ հատկապես կարևոր է, որ պատվաստման գործընթացը հնարավորինս արագ սկսվի: Որ պատվաստանյութը հասանելի կլինի առաջին փուլում, մենք այն կառաջարկենք բնակչության գերակա խմբերին, և այնուհետև շուկայում ավելի շատ պատվաստանյութեր կլինեն տարբեր ընկերություններից», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: