Բիձինա Իվանիշվիլի. «Վրացական երազանքի» թիմում չպետք է խուսափեն միմյանց ընդդիմախոսել, պետք է զտեն միմյանց կարծիքը, սա միակ բանն է, որ խնդրում եմ
Բիձինա Իվանիշվիլի. «Վրացական երազանքի» թիմում չպետք է խուսափեն միմյանց ընդդիմախոսել, պետք է զտեն միմյանց կարծիքը, սա միակ բանն է, որ խնդրում եմ

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասում է, որ ինքը չի միջամտելու կուսակցության գործունեությանը և թիմի անդամներին միայն խնդրում է չխուսափել միմյանց ընդդիմախոսել: Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում պատասխանել է հարցին. «Ինչպե՞ս կզսպեք Ձեզ, չասեք թիմին, որ ինչ որ բան ճիշտ չեն անում, ինչպե՞ս կխզեք հաղորդակցությունը»:

«Ընդհանրապես, մարդուն պետք է բնութագրի այն փաստը, որ վերջին ճշմարտությունը նրա կարծիքը չէ: Այսպես ես մեծացա և այսպես եմ ապրում այսօր, չնայած կյանքի մեծ փորձ ունեմ՝ կապված իմ տարիքի, տարբեր ոլորտներում իմ աշխատանքի հետ: Շատ հաճախ թիմակիցները միմյանց ընդդիմախոսելուց ավելի լավ կարծիք են հայտնում, քան ես: Մենք անպայման լսում էինք յուրաքանչյուրի կարծիքը և գալիս համաձայնության», – ասաց Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, միակ բանը, որ խնդրել է թիմին, շարունակել աշխատել այս սկզբունքով:

«Նրանք պետք է զտեն միմյանց կարծիքը, բոլոր կրիտիկական իրավիճակներում չպետք է խուսափեն միմյանց ընդդիմախոսել: Հետեւաբար, սխալներն ավելի քիչ կլինեն: Կարծում եմ, որ թիմը շատ ընկերասեր է, սակայն կա նաև կասկած և վախ՝ միմյանց հետ սկսեն հարաբերությունները պարզել: Թիմի համար դա դժվար կլինի: Սա վտանգներից մեկն է, բայց դրանք նաև կարող են առանց ինձ գլուխ հանել: Վերջին ամիսներին ես միայն ներքաշվել եմ կրիտիկական իրավիճակների մեջ», – ասաց Բիձինա Իվանիշվիլին: