Բեռլինում նախատեսվում է ստեղծել Եվրամիության հակաճգնաժամային կենտրոն
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասի հայտարարությամբ, Եվրամիության հակաճգնաժամային կենտրոնը տեղակայվելու է Բեռլինում: Նրա խոսքով, նշված կենտրոնում քաղաքացիական փորձագետները կանցնեն հատուկ վերապատրաստում, որոնք կներգրավվեն Եվրամիության առաքելություններում և կխանգարեն տարբեր ճգնաժամային իրավիճակների բարդ կոնֆլիկտներ վերաճելուն:
Նրա խոսքով, նշված կենտրոնի ստեղծմամբ, Եվրամիությունը կհզորացնի ճգնաժամների կառավարման հնարավորությունները: Այդ նպատակով նախատեսվում է վարձել 200 ոստիկան, իրավաբան և այլ փորձագետ, որոնք ճգնաժամները լուծելու համար կկարողանան դեպքի վայր ժամանել 30 օր ժամկետում:
Եվրամիության փորձագետների աշխատանքի օրինակ է անվանվել Վրաստանը, որտեղ տեղակայված է Եվրամիության դիտորդական առաքելությունը: