Բենիամին Նեթանյահուն շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ. Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատանքին՝ ի շահ երկու ժողովուրդների

14:35, 20.01.2021
FILE PHOTO: Israeli Prime Minister Benjamin Netanyahu gives a statement as Israel imposes nightly curfews in dozens of towns and neighbourhoods to stem the coronavirus disease (COVID-19), in Beit Shemesh, Israel September 8, 2020. Alex Kolomoisky/Pool via REUTERS

FILE PHOTO: Israeli Prime Minister Benjamin Netanyahu gives a statement as Israel imposes nightly curfews in dozens of towns and neighbourhoods to stem the coronavirus disease (COVID-19), in Beit Shemesh, Israel September 8, 2020. Alex Kolomoisky/Pool via REUTERS

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Պաշտոնական շնորհավորական ուղերձում Իսրայելի վարչապետը կարևորել է երկու երկրների միջև կարևոր գործընկերությունը և հույս հայտնել, որ համաճարակի ավարտից հետո երկկողմ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

«Պարոն վարչապետ, շնորհավորում եմ ձեզ վերջերս Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն աշխատել միասին՝ ամրապնդելու մեր երկու երկրների բարեկամությունը: Վերջին տարիներին իսրայելա-վրացական գործընկերությունը էապես ամրապնդվել է, և հուսով եմ՝ համաճարակի ավարտից հետո մեր հարաբերություններն էլ ավելի կզարգանան: Գիտեմ, որ Իսրայելում հազարավոր զբոսաշրջիկներ սպասում են այն, երբ համաճարակի պատճառով հնարավորություն կունենան գալ ձեր գեղեցիկ երկիր: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր երկրի կառավարման մանդատը երկարացնելու կապակցությամբ: Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատանքին՝ ի շահ երկու ժողովուրդների», – ասված է Բենիամին Նեթանյահուի պաշտոնական շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ