Բելառուսում կայացած ցույցին ձերբակալվել է ավելի քան 140 մարդ

Բելառուսում կայացած բողոքի ցույցին իրավապահները ձերբակալել են ավելի քան 140 մարդու: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելեն»:

Ցույցերն անց են կացվել Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում: Հանրահավաքներին ձերբակալվածների միջև երկու լրագրող կա և մի քանի անչափահաս:

Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի հաղթող է ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն: