Մինսկում ոստիկանությունը ձերբակալել է ցույցի ավելի քան 300 մասնակցի
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ոստիկանությունը ձերբակալել է ցույցի ավելի քան 300 մասնակիցների: Մինսկի գործադիր կոմիտեի տեղեկությամբ, ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատանքները պարզելու այն քաղաքացիներին, ովքեր նախկինում մասնակցել են հավաքներին և բերման չեն ենթարկվել:
«Դոյչե Վելեյի» փոխանցմամբ, Բելառուսում իշխանությունների հակառակորդների բողոքի ցույցերի ընթացքում, Մինսկում առաջին անգամ չի սահմանափակվել բջջային կապը և չեն փակվել մետրոյի կայարանները:
Առանձին ձերբակալություններ են իրականացվել Բրեստում, Բորովլանիում և Սմոլևիչում:
Բելառուսում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ընտրությունները կեղծելու մեջ: