Բաթումիում միջին տարիքի տղամարդը վայր է ընկել շենքից և մահացել
Բաթումիում միջին տարիքի տղամարդը վայր է ընկել շենքից և մահացել

Բաթումիում, փողոցներից մեկի շենքից վայր է ընկել 51-ամյա տղամարդ: Դեպքի վայր ժամանած շտապ օգնության խումբը տղամարդուն հայտնաբերել է մահացած:

«Չեմ կարող ասել, կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Ինչպես ասում են բնակիչները, հավանաբար գործ ունենք ինքնասպանության հետ»,- Առաջին ալիքին հայտնել է Բաթումիի շտապ օգնության կենտրոնի ղեկավարի տեղակալ Բադրի Պաքսաձեն:

Տեղում գտնվում էին իրավապահներ: Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնում: