Բաթումիում 35-ամյա տղամարդը ընկել է բարձրահարկ շենքից
Բաթումիում 35-ամյա տղամարդը ընկել է բարձրահարկ շենքից

Բաթումիում 35-ամյա մի տղամարդ ընկել է կառուցվող շենքից ու տեղում մահացել: Դեպքը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին Անգիսի բնակավայրում:

Շտապ օգնության ծառայությունում հայտնում են, որ տղամարդը բրիգադի հասնելու ժամանակ արդեն մահացած էր:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, թաստով հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը ենթադրում է շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում: