Բարսելոնայում կողոպուտի փորձի ժամանակ երիտասարդ կին է սպանվել:
Ինչպես տեղեկացնում է տեղի մամուլը, միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում:
26-ամյա կնոջ բջջային հեռախոսը գողացել են, որը նկատել է մի քաղաքացի և տեղեկացրել անվտանգության աշխատակցին: Անվտանգության աշխատակիցը վերադարձրել է բջջային հեռախոսը, սակայն ակումբի մուտքի մոտ երկու անձ է հարձակվել նրանց վրա, որի հետևանքով անվտանգության աշխատակիցը և երիտասարդ կինն ստացել են վիրավորում: Քիչ անց, երիտասարդ կինը մահացել է:
Վերջին ժամանակաշրջանում Բարսելոնայում հաճախակի են դարձել գողության և կողոպուտի դեպքերը: