Բարսելոնայի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել ՈՒսման Դեմբելեին:
Ակումբի ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ, և ինչպես փոխանցում է իսպանական «Սպորտը» (Sport), 21 ամյա ֆրանսիացուն կարգելվի խաղալ, եթե նա կխախտի կարգապահությունը, ապագայում կրկին կուշանա հավաքներին և կբացակայի պարապմունքներին:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» քննարկում է նաև գալիք տարում Դեմբելեին վաճառել 100 միլիոնով:
Հեղինակ -
Edgar Barsegyan