Բանկային սեկտորի հետ միասին, մշակվելու են այնպիսի խաղի կանոններ և ֆինանսական մեխանիզմներ, որոնք կնպաստեն փոքր, միջին և սթարթափ բիզնեսի զարգացմանը. Մամուկա Բախտաձե
Բանկային սեկտորի հետ միասին, մշակվելու են այնպիսի խաղի կանոններ և ֆինանսական մեխանիզմներ, որոնք կնպաստեն փոքր, միջին և սթարթափ բիզնեսի զարգացմանը. Մամուկա Բախտաձե

Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, բանկային սեկտորի հետ միասին մշակվելու են այնպիսի խաղի կանոններ և ֆինանսական մեխանիզմներ, որոնք կնպաստեն փոքր, միջին և սթարթափ բիզնեսի առավել զարգացմանը:

Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն այսօր, ԶԼՄ-ների հետ անցկացված հանդիպմանը, բանկային սեկտորը Վրաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ և կարևոր սեկտորներից մեկն է: Նշված սեկտորը ներկայացված է աշխարհի առաջատար ֆոնդային բորսաներում, որը կարևոր է երկրի համար:

Նախարարը խոսել է սկզբնական կապիտալի բարեփոխման գաղափարի շուրջ և նշել, որ նախագծերը և գաղափարները հաճախ չեն իրականացվում սկզբնական կապիտալի բարդացված մատչելիության պատճառով:

Ֆինանսների նախարարի հայտարարությամբ, կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր խնդիրը աղքատության հաղթահարումն է: