Բաքու-Թբիլիսի-Ղարսի նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, կապող կայարանը լինելու է հենց Վրաստանի տարածքում. Մամուլա Բախտաձե
Բաքու-Թբիլիսի-Ղարսի նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, կապող կայարանը լինելու է հենց Վրաստանի տարածքում. Մամուլա Բախտաձե

Բաքու-Թբիլիսի-Ղարսի նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուլա Բախտաձեն:

Նրա խոսքով, նախագծի ինժեներական որոշման համաձայն, նշված երկաթուղային գծի կապող կայարանը լինելու է հենց Վրաստանի տարածքում
, Ախալքալաքում:

«Սա մեզ համար ռազմավարական նշանակության նախագիծ է և կա երեք երկրների միջև կնքված պայմանագիր, որտեղ սահմանված են սկզբունքները, որոնցով իրականացվում է այս նախագիծը:
Աշխատանքների մեծ մասը ավարտված է և մենք անպայման կավարտենք նախագիծը ինժեներական այն որոշմամբ,
որը գոյություն ունի: Նախագծի ինժեներական որոշման համաձայն, երկաթուղային գծի կապող կայարանը լինելու է հենց Վրաստանի տարածքում
, Ախալքալաքում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: