Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ութ դի
Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ութ դի

Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ութ դի։

Այս մասին տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը։

Տեղում կատարվում են մեկ անձի որոնողական աշխատանքներ, մոբիլիզացված է ծանր տեխնիկա։

Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում ուշ գիշերին սողանք է տեղի ունեցել և չորս տուն ավերվել։ Փրկարարները տներից մեկի փլատակներից դուրս են բերել մեկ անձի, ով տեղափոխվել է կլինիկա։