Բավարար չէ միայն դպրոցական կրթությունը, մեր երեխաներին հարկավոր է նաև հոգևոր դաստիարակություն. Իլիա երկրորդ
Բավարար չէ միայն դպրոցական կրթությունը, մեր երեխաներին հարկավոր է նաև հոգևոր դաստիարակություն. Իլիա երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք սրբազնագույն Իլիա երկրորդը  խոսել է Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասների սպանության մասին:

Կաթողիկոսը Սուրբ երրորդության տաճարում տեղի ունեցած պատարագից հետո հայտարարել է, որ Թբիլիսիում տեղի է ունեցել շատ ծանր փաստ:

«Շատ ծանր փաստ էր, անչափահասները սպանել են միմյանց, ունենք երկու զոհված: Սա մեկ անգամ ևս մատնանշում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաների դաստիարակճության վրա: Բավարար չէ միայն դպրոցական կրթությունը, մեր երեխաներին հարկավոր է նաև հոգևոր դաստիարակություն: Աստված հոգիները լուսավորի»,- նշել է պատրիարքը:

Հիշեցնենք, Թբիլիսիում Խորավայի փողոցում դեկտեմբերի 1-ին անչափահասների միջև ծագած վեճի արդյունքում սպանվել է երկու անչափահաս: