Ազգերի լիգայի երկու հանդիպում առաջին ալիքով. Վրաստանի հավաքականը հավաքվել է լրիվ կազմով (ֆոտոշարք)
Ազգերի լիգայի երկու հանդիպում առաջին ալիքով. Վրաստանի հավաքականը հավաքվել է լրիվ կազմով (ֆոտոշարք)

Վրաստանի հավաքականը հավաքվել է լրիվ կազմով և պատրաստվում է տարվա դեբյուտային հանդիպմանը. Մարզումներին մասնակցում է 25 մարզիկ, իսկ սեպտեմբերի երկուսից հավաքականը անց է կացնելու օրը երկու մարզում:

Էստոնիա մեկնելուց առաջ, Վլադիմիր Վայսը թիմը հավաքել է Թբիլիսիի ծովում գտնվող «Զեստափոնիի» բազայում: Վրաստանի հավաքականը Տալին է մեկնելու սեպտեմբերի 4-ին:

Վրաստանի ազգային հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Գիորգի Լորիա («Անորտոսիս», Կիպրոս), Գիորգի Մակարիձե («Վիտորիա» Սետուբալ, Պորտուգալիա), Լազարե Կուպատաձե («Սաբուրթալո», Թբիլիսի)

Պաշտպաններ. Օթար Կակաբաձե (Լյուցեռն, Շվեյցարիա), Դավիթ Խոճոլավա («Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա), Գիա Գրիգալավա («Արսենալ» Տուլա, Ռուսաստան), Սաբա Կվիրկվելիա («Ռոտոր» Վոլգոգրադ, Ռուսաստան), Նիկա Մալի (Սաբուրթալո, Թբիլիսի), Մամուկա Կոբախիձե («Դինամո», Բաթումի), Դավիթ Կոբուրի («Դինամո», Թբիլիսի)

Կիսապաշտպաններ. Ջաբա Կանկավա, Նիկա Կվեկվեսկիրի («Տոբոլ», Ղազախստան), Վակո Գվիլիա («Լեգիա», Լեհաստան), Գիորգի Չակվետաձե («Գենտ», Բելգիա), Գիորգի Աբուրջանիա («Տվենտե», Նիդեռլանդներ), Մուրթազ Դաուշվիլի («Անորթոսիս», Կիպրոս), Սաբա Լոբժանիձե(«Անկարագուջու», Թուրքիա), Զուրիկո Դավիթաշվիլի («Ռոտոր» Վոլգոգրադ, Ռուսաստան), Գիորգի Կուցիա («Դինամո», Թբիլիսի), Ջաբա Ջիղաուրի («Դինամո», Բաթումի)

Հարձակվողներ. Գիորգի Քվիլիթաիա («Գենտ», Բելգիա), Թոռնիկե Օքրիաշվիլի («Անորտոսիս», Կիպրոս), Նիկա Կաճարավա («Անորթոսիս», Կիպրոս), Խվիչա Կվարացխելիա («Ռուբին» Կազան, Ռուսաստան), Լևան Շենգելիա («Կոնիասպոր», Թուրքիա)

2020/2021 ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության դեբյուտային հանդիպումը Վրաստանի ազգային հավաքականը Էստոնիայի հետ անց է կացնելու սեպտեմբերի 5-ին, Թբիլիսիի ժամանակով 20:00-ին: Այնուհետև թիմը կվերադառնա Թբիլիսի և երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին «Դինամո Արենայում», ժամը 20:00-ին, Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Վրաստանի առաջին ալիքը կներկայացնի այս երկու հանդիպումների ուղիղ ռեպորտաժները:

Թողնել մեկնաբանություն