«Ազգային շարժման» ցուցարարները Գուրջաանիի դատարանի մոտ գտնվող կին ոստիկաններին նվիրել են ծաղիկներ (ֆոտո)

Գուրջաանիի շրջանային դատարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները տեղում գտնվող կին ոստիկաններին նվիրել են ծաղիկներ:

Ոստիկանությունը մոբիլիզացված է դատարանի մուտքի մոտ: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին փոխանցել են կարմիր մեխակներ:

Գուրջաանի շրջանային դատարանն այսօր քննարկելու է «Ազգային շարժման» անդամին, Դավիթ Կիրկիտաձեին խափանման միջոց սահմանելու հարցը: Գուրջաանիում հավաքվել են միավորված ընդդիմության առաջնորդները և կողմնակիցները:

Գուրջաանիում ընդդիմության կողմից նախատեսված ակցիայի կապակցությամբ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունում, ՆԳՆ կպաշտպանի Գուրջաանիում նախատեսված բողոքի ցույցին հավաքվածների արտահայտման ազատությունը և նրանց անվտանգությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Գուրջաանիում նախատեսված բողոքի ցույցերի առնչությամբ որոշ փողոցներում սահմանափակվելու է երթևեկությունը: