Այսօրվանից Վրաստանում եղանակը կվատթարանա
Այսօրվանից Վրաստանում եղանակը կվատթարանա

Այսօրվանից մինչև ապրիլի 28-ը Վրաստանում սպասվում է անձրև, որոշ վայրերում ուժգին:

Նրանց փոխանցմամբ, նշված ժամանակաշրջանում հնարավոր է ամպրոպ, կարկուտ ուժգին քամի, ծովում 3-4 բալ փոթորիկ:

«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքի ակտիվացման պատճառ»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում: