Այսօրվանից Իսպանիա կարող են այցելել չինական պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկները
Այսօրվանից Իսպանիա կարող են այցելել չինական պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկները

Այսօրվանից չինական պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան ազատ մուտք գործել Իսպանիա:

Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Պատվաստված ճանապարհորդները կկարողանան անարգել մուտք գործել Իսպանիա, եթե նրանք պատվաստված են՝ «Փայզեր», «Մոդերնա», «Աստրազենեկա», «Ջոնսոն և Ջոնսոն», ինչպես նաև «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերով, որոնց օգտագործման իրավունքը տրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

Իսպանիայի առողջապահության նախարարության համաձայն, պատվաստումների վկայականը պետք է տրվի իրավասու մարմինների կողմից: Բացի այդ, ճանապարհորդները պետք է «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը ներկարկած ունենան, Իսպանիա մուտք գործելուց առնվազն 14 օր առաջ:

Այնուամենայնիվ, որոշ երկրների քաղաքացիներին դեռ արգելված է մուտք գործել Իսպանիա: Նրանց թվում են Բրազիլիայի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի քաղաքացիները: