Իսպանիայում ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում
Իսպանիայում ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում

Իսպանիայում ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում: Երկրում, տեղացի ռեփերի ձերբակալման պատճառով, անկարգությունները շարունակվում են վեցերրորդ օրը: Ըստ «Ռոյտերի», կիրակի օրը Բարսելոնայում կայացած ցույցի ժամանակ ցուցարարները շշեր, աղբամաններ ու քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ:

Կատալոնիայի ոստիկանության տվյալներով, կիրակի երեկոյան հինգ մարդ ձերբակալվել է խանութը կողոպտելու համար: Բախման ընթացքում վիրավորվել է մեկ իրավապահ: Տեղի ոստիկանության տվյալներով, ցույցին մասնակցել է շուրջ հազար մարդ:

«Դուք մեզ սովորեցրել եք, որ խաղաղ լինելն անօգուտ է», – գրված էր ցուցարարների պաստառներից մեկում:

Շաբաթ երեկոյան կայացած հանրահավաքի ժամանակ ցուցարարները շշեր էր նետել ոստիկանների վրա, հրկիզել աղբամաններն ու կոտրել խանութների ցուցափեղկերը:

Քաղաքային խորհրդի տվյալներով, հինգ օր տևած անկարգությունները Բարսելոնային 900 000 եվրոյի վնաս են պատճառել:

Իսպանացի ռեփեր Պաբլո Հարսելի ձերբակալությունից ի վեր, ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 95 մարդ: Ոստիկանության և ցուցարարների դիմակայության ժամանակ կանանցից մեկը կորցրել է իր աչքը, ինչը հիմք է դարձել ոստիկանության գործողությունների հետաքննություն սկսելու քաղաքական գործիչների կոչերի համար:

Իսպանիայի դատարանը ռեփեր Պաբլո Հասելին մեղավոր է ճանաչել միապետությունը վիրավորելու և ահաբեկչական բռնություններ հրահրելու մեջ և դատապարտել նրան իննը ամսվա ազատազրկման: Պաբլո Հասելի կողմնակիցները նրա նկատմամբ կայացված դատավճիռը համարում են խոսքի ազատության սահմանափակում: Ռեփերին աջակցող ստորագրահավաքը ստորագրել են ավելի քան 200 նկարիչներ, այդ թվում ՝ ռեժիսոր Պեդրո Ալմադովարը և դերասան Խավիեր Բարդեմը: