Այսօրվա տվյալներով, Վրաստանում հետազոտած 45 707 մարդուց, ունենք կորոնավիրուսի 723 հաստատված դեպք. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, Վրաստանում մոլեկուլային հետազոտություններով հետազոտված է 45 707 մարդ:
Ըստ նրա, այստեղից «կորոնավիրուս» է հաստատվել ընդամենը 723 մարդու մոտ:
Ամիրան Գամղրելիձեն կառավարության աշխատակազմում, միջգերատեսչական համակարգող խորհրդին ներկայացրել է Վրաստանում համավարակային իրավիճակի տվյալները:
«Այսօրվա դրությամբ Վրաստանում հետազոտել ենք 45 707 մարդու: Խոսքս վերաբերում է միայն մոլեկուլային հետազոտություններին: Այստեղից ունենք 723 հաստատված դեպք: Այս 723-ից ակտիվ դեպքերը այսօրվա դրությամբ 216-ն են: Մենք ունենք 495 ապաքինված քաղաքացի, ինչը լավ ցուցանիշ է, որ ապաքինվածների թիվը արդեն լրջորեն գերազանցել է վարակվածների թվին, և վերջին 10 օրվա համավարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ մենք ամեն օր ունենք ապաքինված անձանց աճող դինամիկա, իսկ դա որոշ չափով հուսալի ցուցանիշ է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: