Այսօրվա տվյալներով «Ռթվելի 2020»-ի շրջանակներում, վերամշակված է մոտ 1200 տոննա խաղող
Այսօրվա տվյալներով «Ռթվելի 2020»-ի շրջանակներում, վերամշակված է մոտ 1200 տոննա խաղող

Օգոստոսի 30-ի տվյալներով, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում վերամշակվել է մինչև 1200 տոննա տարբեր տեսակի, հիմնականում վաղաժամ խաղող: Այս տեղեկությունը տարածում է գինու ազգային գործակալությունը:

Նրանց խոսքով, այս փուլում խաղողահավաքի համակարգող շտաբում արդեն գրանցվել է ավելի քան 100 գինեգործական ընկերություն, որոնք փուլ առ փուլ կներգրավվեն բերքի տեղավորման գործընթացում:

«Վերամշակված խաղողը միասնական էլեկտրոնային տվյալների բազայում հաշվառվում է հատուկ ծրագրի միջոցով և յուրաքանչյուր անձ կարող է տվյալների հետ ծանոթանալ գինու ազգային գործակալության կայքում ՝ win.gov.ge:

Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը:

Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները: Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: