Ռթվելին (խաղողահավաք) ընթանում է առանց խափանումների, պետության կողմից ստեղծվել են բոլոր պայմանները, որ այգեպանները հանձնեն խաղողը և ստանան եկամուտ. Լևան Դավիթաշվիլի
Ռթվելին (խաղողահավաք) ընթանում է առանց խափանումների, պետության կողմից ստեղծվել են բոլոր պայմանները, որ այգեպանները հանձնեն խաղողը և ստանան եկամուտ. Լևան Դավիթաշվիլի

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Թելավիում հանդիպել է համակարգող շտաբի անդամների հետ և ծանոթացել խաղողահավաքի ընթացքի կազմակերպչական հարցերի հետ:

«Կախեթիում բերքահավաքը ընթանում է առանց խափանումների, մենք արդեն հասել ենք գագաթնակետային պահին, ինչը նշանակում է, որ խաղողի օրեկան վերամշակման ծավալը կազմում է ավելի քան 10 հազար տոննա: Կարծում ենք, որ սեպտեմբերի վերջին Կախեթիում արտադրված խաղողի մեծ մասը կվերամշակվի: Համակարգող շտաբն ամբողջությամբ կենտրոնացված է: Օրեկան նման քանակությամբ խաղողի մշակում նշանակում է, որ ընդունվում են խաղողով բեռնված տասնյակ բեռնատարներ: Սա բավականին լայնածավալ գործընթաց է, որին անհրաժեշտ է լավ համակարգում և վերահսկողություն, որի համար նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումները աշխատում են տարածաշրջանային ղեկավարության հետ: Ուշացում, փաստորեն չունենք:

Հարկ է նշել, որ պետության կողմից մշակված հակաճգնաժամային ծրագիրը պատասխանում է համավարակի պայմաններում գինեգործության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին: Կարող ենք ասել, որ ստեղծված են բոլոր պայմանները, որ խաղողագործները խաղողը հանձնեն առանց որևէ խնդրի և փոխհատուցում ստանան,- ասել է Լևան Դավիթաշվիլին:

Համակարգող շտաբում կայացած հանդիպմանը մասնակցում էր նաև Կախեթիիում  պետական լիազորի պաշտոնակատար Իրակլի Շիոշվիլին: Ինչպես նա նշել է, շտաբի անդամները կազմակերպված կերպով կարգավորում են խաղողով բեռնված մեքենաների հոսքը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք անհապաղ վերահասցեավորվում են տարբեր ձեռնարկություններ:

Սեպտեմբերի 21-ի դրությամբ, Կախեթի շրջանում վերամշակվել է 120 հազար տոննա խաղող, խաղողի վերամշակման գործընթացին ներգրավված են ավելի քան 60 գինու գործարաններ: