«Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում վերամշակված է մոտ 16 հազար տոննա խաղող
«Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում վերամշակված է մոտ 16 հազար տոննա խաղող

Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, Կախեթիում ռթվելին ընթանում է առանց խոչընդոտների: Սեպտեմբերի 10-ի տվյալներով, Կախեթիի տարածաշրջանում վերամշակվել է մինչև 16 հազար տոննա տարբեր տեսակի խաղող: Այդ թվում 9,5 հազար տոննա Ռքածիթելի, երեք հազար տոննա Սափերավի, մոտ հազար տոննա Կախուրի մծվանե և այլն:

Գործակալության տվյալներով, այս փուլում խաղողահավաքի համակարգող շտաբում արդեն գրանցվել է ավելի քան 200 գինեգործական ընկերություն, իսկ գործընթացին արդեն մասնակցում է 45 գործարան: Այս փուլում խաղողի վերամշակման օրեկան մշակման ցուցանիշը հասել է երեք հազար տոննայի, ինչը նշանակում է, որ Կախեթիում ռթվելին մտել է ակտիվ փուլ

Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը: Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները: Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: