Այսօր, Եվրախորհրդարանում քննարկելու են Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման հարցը

Այսօր, Եվրախորհրդարանում քննարկելու են Վրաստանի կողմից Եվրամիության հետ կնքված Ասոցացման համաձայնագրի կատարման հարցը:

Մասնավորապես, եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստին լսելու են էստոնացի եվրապատգամավոր Սվեն Միքսերի կողմից այս հարցով պատրաստված զեկույցը: Բացի այդ, կոմիտեի անդամները հյուրընկալելու են դրացիական քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին, ով խոսելու է Արևելյան գործընկերության քաղաքականության, կորոնավիրուսի համավարակի ժամանակ Եվրամիության կողմից արևելյան դրացիներին ցուցաբերած օգնության մասին:

Եվրապատգամավորները քվեարկելու են նաև Եվրախորհրդարանի հանձնարարականները Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նկատմամբ, որը վերաբերում է Արևելյան գործընկերության առաջիկա քաղաքականությանը և մշակվել է 2020 թվականի հունիսին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համար: