Վրաստանի դատախազությունը այսօր նշում է աշխատակիցների մասնագիտական օրը: Այս օրվա կապակցությամբ պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու «Եվրաջասթի» նախագահ Լադիսլավ Համրանը:
«Եվրաջասթի» նախագահը գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեի հետ հանդիպումից հետո մասնակցելու է դատախազության աշխատակիցների մասնագիտական օրվան նվիրված հանդիպմանը, որին ներկա են գտնվելու Վրաստանի նախագահ, վարչապետը և նախարարների կաբինետի անդամները:
Վրաստանի և «Եվրաջասթի» միջև 2019 թվականին կնքվել է պայմանագիր: