Այսօր միմյանց ցանկանանք երջանկություն, պետք է հիշենք, որ երջանկությունը կախված է մեզանից. Իլիա երկրորդ
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքէպիսկոպոս և Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա երկրորդը շնորհավորել է բոլորի սուրբ ծնունդը և նոր տարին: Պատրիարքը նոր տարվա շնորհավորանքում ուշադրություն է դարձրել ծնողների, ծերերի հարգանքի վրա:
«Այսօր մենք ցանկանում ենք բոլորին երջանկություն, պետք է հիշենք, որ երջանկությունը մեծ մասամբ կախված է մեզանից: Ծնողներին հարգելը մեծ երջանկություն է զավակների համար:
Ցանկանում եմ օգտվել առիթից և դիմել Ռուսաստանի նախագահ, պարոն Վլադիմիր Պուտինին, պետք է ավարտվի Աբխազիայի և Ցխինվալի բռնազավթումը: Պետք է հիշենք, որ Վրաստանը աստծու կողմից օրհնված երկիր է:
Թող աստված օրհնի ձեզ, ցանկանում եմ երջանկություն»,-նշված է Իլիա երկրորդի շնորհավորական ուղերձում: