Այս շաբաթ կհանդիպենք տուրօպերատորների հետ, թե ինչպես աշխատենք պատվաստված զբոսաշրջիկներին ներգրավելու ուղղությամբ. Նաթիա Թուրնավա
Այս շաբաթ կհանդիպենք տուրօպերատորների հետ, թե ինչպես աշխատենք պատվաստված զբոսաշրջիկներին ներգրավելու ուղղությամբ. Նաթիա Թուրնավա

Դրականն այն է, որ փետրվարի մեկից բացում ենք չվերթները, վերացնում ենք կանոնավոր չվերթների վրա հաստատված ցանկացած սահմանափակում: Այս շաբաթ կհանդիպենք տուրօպերատորների հետ, թե ինչպես աշխատենք պատվաստված զբոսաշրջիկներին ներգրավելու ուղղությամբ, – այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Ըստ նրա, կանոնավոր չվերթների վերսկսումից հետո, երկիր մուտք գործող ուղևորների համար որոշակի պահանջներ կլինեն, բայց, ինչպես ասում է Թուրնավան, դա չի սահմանափակի զբոսաշրջության աստիճանական մեկնարկը:

«Քանի որ մեր տարածաշրջանում շատ երկրներ կան, որտեղ մարդիկ լիովին պատվաստված են, նրանք կարոտել են չվերթել, հանգստանալ, ճանապարհորդությունը և ցանկանում են գալ մեզ մոտ և մենք կօգնենք այս արդյունաբերությանը: Զբոսաշրջիկների մուտքի ժամանակ հաստատ որոշակի պահանջներ կլինեն, քանի որ ոչ մի տեղ, ոչ մի երկրում չի պատահում, որ առանց որոշակի կանոնակարգերի զբոսաշրջիկները կարողանան մուտք գործել երկիր: Կլինեն որոշ պահանջներ, բայց այդ պահանջները չեն սահմանափակի զբոսաշրջության աստիճանական մեկնարկը, որը կսկսվի գարնանը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: