Այս պահին Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունների թիվը կազմում է 812, իսկ ապաքինվածներինը՝ 683
Այս պահին Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունների թիվը կազմում է 812, իսկ ապաքինվածներինը՝ 683

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունների թիվը կազմում է 812: Տեղեկությունն այս մասին հաղորդում է stopcov.ge կառավարության հատուկ վեբկայքը: Երկու նոր դեպքը հաստատվել է Մառնեուլիի մունիցիպալիտետում: Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 683-ի:

Սրա հետ մեկտեղ, բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է ժամանել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 վարակակիր:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 2 902, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 249 անձ:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան