Այս պահին Վրաստանում կա հաստատված կորոնավիրուսի 610 դեպք, որից 269 առողջացած
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում:
Տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 610 դեպքից բուժվել է 269 պացիենտ:
Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 9 անձ:
5083 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 505 պացիենտ: