Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 1-36 կմ հատվածում որոշ տիպի ավտոմոբիլների տեղաշարժն արգելված է։
Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 1-36 կմ հատվածում որոշ տիպի ավտոմոբիլների տեղաշարժն արգելված է։

Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախի ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով արգելվում է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Մասնավորապես, ըստ գործակալության, նշված հատվածում առկա է ինտենսիվ ձյուն, բուք և վատ տեսանելիություն։

Բացի այդ, նշված ճանապարհահատվածում այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։