Ավստրիայի խորհրդարանի նախագահը Արչիլ Թալակվաձեին շնորհավորել է խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ
Ավստրիայի խորհրդարանի նախագահը Արչիլ Թալակվաձեին շնորհավորել է խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ

Ավստրիայի խորհրդարանի նախագահը Արչիլ Թալակվաձեին շնորհավորել է խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ուրախ եմ մեր համագործակցությունից», – նշել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ՝ Վոլֆգանգ Սոբոտկան, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին ուղղված շնորհավորական նամակում: «Կովիդ 19»-ով առաջացած ճգնաժամի հաղթահարումը հսկայական մարտահրավերներ է առաջացնում ինչպես Վրաստանի, այնպես էլ Ավստրիայի համար: Իմ խորին համոզմամբ, ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն խորհրդարանների ներգրավմամբ: «Կովիդ 19»-ը ոչ միայն փորձություն է պառլամենտարիզմի համար, այլ նաև շանս է գիտակցելու խորհրդարանական ժողովրդավարության արժեքները: Այս համատեքստում, հուսով եմ, որ շուտով ձեր խորհրդարանում ընդդիմության հետ համագործակցություն կտեսնենք»,- ասված է նամակում:

Բացի այդ, խորհրդարանական համագործակցությունն ընդլայնելու նպատակով, Վոլֆգանգ Սոբոտկան Վրաստանի խորհրդարանի նախագահին հրավիրեց Վիեննայում 2021 թվականին նախատեսված խորհրդարանի խոսնակների հինգերրորդ համաշխարհային խորհրդաժողովին: