Ավստրիայի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ լրտեսի մասին լրատվությունը ստացել են բարեկամ երկրից
Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված գնդապետի մասին լրատվությունը ավստրիական կողմին փոխանցել է Բրիտանիան: Այս մասին լրատվությունը, Ավստրիայի պաշտպանության նախարարությանը հենվելով տարածել է Kleine Zeitung հրատարակչությունը:
Նախարարությունում հայտարարում են, որ լրտեսի մասին լրատվությունը ստացել են բարեկամ երկրից: Ավստրիայում ձերբակալված զինված ուժերի նախկին գնդապետը Ռուսաստանի օգտին լրտեսական աշխատանք էր կատարում 20 տարվա ընթացքում: Այդ կապակցությամբ Ավստրիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև իր Մոսկովյան այցը չեղարկել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը:
Երկրի դատախազությունը փաստի կապակցությամբ վարում է հետաքննություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan